Խաղալիքներ արտադրող Lego դանիական ընկերությունը Լոնդոնում բացել է կոնստրուկտորների՝ աշխարհի խոշորագույն խանութը: Ինչպես ասված է ընկերության հաղորդագրության մեջ, դա Lego առեւտրանիշի արդեն 131-րդ մանրածախ խանութն է աշխարհում:
Լեսթեր-սքվերում նոր երկհարկանի խանութի այցելուները կկարողանան տեսնել Բիգ-Բեն աշտարակի վեցմետրանոց ընդօրինակությունը՝ պատրաստված Lego-ի 200 հազար դետալներից՝ աշխատող ժամացույցով եւ լուսավորմամբ:
Աշտարակի կառուցման համար պահանջվել է շուրջ 2280 ժամ: Բացի դրանից, կոնստրուկտորից կառուցվել է Լոնդոնի մետրոյի մի վագոն՝ բնական մեծությամբ. դրա համար պահանջվել է կոնստրուկտորի ավելի քան 600 հազար դետալ:
Lego Group մասնավոր ընկերությունը հիմնվել է 1932 թվականին: Դրա սեփականատերերն են Kirkbi A/S-ը Քիրկ-Քրիստիանսեն ընտանիքի հոլդինգային եւ ներդրումային ըկերությունը՝ (75 տոկոս) եւ Lego Foundation-ը (25 տոկոս): Lego-ի հաստիքակազմն այժմ ներառում է 18,5 հազար աշխատակից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: