2017թ. ընտրություններում եթե ՀՀԿ–ն վստահության քվե ստանա, կառավարությունը կրկին կգլխավորի Կարեն Կարապետյանը՝ շարունակելով իրագործել ծրագիրը: Այս մասին ՀՀԿ 16–րդ համագումարում ասել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

«Գալիք ընտրություններում վստահության քվե ստանալու պարագայում մեր կառավարությունը կրկին կգլխավորի Կարեն Կարապետյանը՝ շարունակելով իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիրը։ Վերջին ամիսներին մեր քաղաքակն կյանքի ամենագերակա թեման եղել է նոր կառավարությունը՝ Կարեն Կարաետյանի գլխավորությամբ:

 

Ողջունում եմ ՀՀԿ-ի շարքերը համալրելու վարչապետ Կարեն Կարապետյանի եւ կառավարության մյուս անդամների որոշումը»,– ասել է նախագահը։