Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ «Ջունգլ» մականվամբ հայտնի Գևորգ Սարգսյանը փողոցում ծեծի է ենթարկել կնոջը: Դեպքից հետո Զարուհու ահազանգով ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել, որտեղ կինը բողոք է ներկայացրել:

 

Hraparak.am-ի տեղեկություններով՝ դեպքից հետո՝ շաբաթ լույս կիրակի գիշերը, «Ջունգլ»-ին դանակահարված վիճակով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեցին ԲԿ-ից՝ նշելով, որ այժմ Գևորգ Սարգսյանի վիճակը կայուն է: Դեպքի մանրամասները փորձեցինք ճշտել ոստիկանությունից, սակայն վերջինիս լրատվական ծառայությունը հեռախոսազանգերին չպատասխանեց:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: