Կյանքի հետ անհամատեղելի վնասվածքների պատճառով «Մուրացան» զինվորական հոսպիտալում մահացել է ապրիլյան պատերազմի ժամանակ ծանր վիրավորում ստացած Նարեկ Ասատրյանը:

 

Հիվանդանոցից տեղեկացանք, որ Ասատրյանը մահացել է՝ այդպես էլ գիտակցության չգալով. նա վնասվածք էր ստացել գլխի շրջանում:

 

«Ցավոք չհաջողվեց փրկել նրա կյանքը։ Սակայն ինքը վիրավորվել էր ապրիլից հետո»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։