Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ժամը 2։30-ին Հրազդան ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 1992 թվականին ծնված Ն.Բ.-ն: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը:

 

24-ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է Հրազդան քաղաքի Միկրոշրջանի ակումբներից մեկում։

 

Ըստ նախնական տեղեկությունների, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Միկրոշրջան թաղամասի ակումբներից մեկում, ժամը 2։10-ի սահմաններում, հանկարծամահ է եղել 24-ամյա երիտասարդ։

 

Էդգար Ջանոյանը հայտնեց, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն։