Ազգային ժողովի քառօրյա նիստի սկզբում այսօր ԱԺ Ժառանգություն խմբակցության անդամներ Զարուհի Փոստանջյանն ու Ռուբեն Հակոբյանը, ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն անդրադարձան ընտրություններին: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ փետրվարի 18-ի ընտրությունների արդյունքում Հայաստանում հաստատված է քաղաքական ճգնաժամ: Նա ցավ հայտնեց, որ այսօրվա օրակարգում խնդրի վերաբերյալ ընդգրկված հարց չկա: Նա նշեց, որ Ազգային ժողովի գործող նախագահը, որն անընդհատ խոսում էր խորհրդարանի դերի բարձրացման մասին, հիմա բերում է մի օրակարգ, որի շրջանակներում քննարկվելու են իրականության հետ կապ չունեցող հարցեր: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ արդեն մի քանի ամիս է օրակարգի նախագծում կա հարց, որը վերաբերում է ընտրական համակարգին: Նա առաջարկեց ԱԺ հրավիրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին և քննարկել Հայաստանում առաջացած ճգնաժամը հաղթահարելու ուղիների հարցը: Եվ դա հնարավորություն կտա, որ ԿԸՀ-ն չհաստատի ընտրությունների խայտառակ արդյունքները, որոնք չեն արտահայտում ժողովրդի ազատ կամարտահայտությունը: Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հասկանում է՝ թեման ԱԺ մեծամասնությանը դուր չի գալիս, բայց պետք է հաշվի առնել, որ այսօր փողոցներում կատարվում են ուրիշ գործընթացներ: Նա նաև նշեց, որ ընտրություններում չի սատարել Րաֆֆի Հովաննիսյանին, բայց ակնհայտ է, որ ժողովուրդը նրան է ընտրել:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին բարկացրեց փողոցում կատարվող գործընթացների վերաբերյալ դիտարկումը: Նա ոգևորված ասաց, որ պետք է հաշվի առնել ամենակարևորը՝ ովքե՞ր են ուղղորդում փողոցներում կատարվող գործընթացները և ի՞նչ է կատարվում փողոցներում: Պետք է տեսնել դա և տեսնել դրա հիմքերը: Նա առաջարկեց, որպեսզի բոլոր խմբակցություններից պատգամավորներ հավաքվեն և հետընտրական գործընթացները քննարկեն:
«Իմ կարծիքով Ազգային ժողովն այն մարմին է, որ նման հարցեր պետք է քննարկի և իրեն ընտրած ժողովրդին պետք է տա պարզաբանում: Նա նշեց, որ եթե ընդդիմության տրամաբանությամբ դատենք, ապա 58 տոկոսը պարտվում է 36 տոկոսին, հետևաբար հարցը քննարկման կարիք ունի: ԱԺ նախագահը նշեց, որ իրենք հարգում են այն քաղաքացիներն, ովքեր ձայն են տվել Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց խնդրեց հարգել նրանց, ովքեր ձայն են տվել Սերժ Սարգսյանին: Նա միաժամանակ ասաց, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը շատ հաջող կերպով արևմտյան տեխնոլոգիաներ կիրառեց, ինչը ողջունելի է: Բայց, ըստ Հովիկ Աբրահամյանի, անհասկանալի է, թե ինչ հետընտրական գործընթացներ են կատարվում: «Ժամանակն է զոռբայությանը վերջ տալ և նստել սեղանի շուրջ խոսել: Բոլորս հասկանում ենք, որ դրանք Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները չեն, ընդդիմության ձայներն են: Ես համամիտ եմ, որ մարդիկ զարմանում են այդ ձայների վրա, ի՞նչ տրամաբությամբ եք հաղթող համարում նրան, ինձ համար զարմանալի է»,- ասաց Հովիկ Աբրայհամյանը:
Ի պատասխան՝ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց, որ կողմ է առաջարկին՝ ԱԺ-ում քննարկել հետընտրական զարգացումների հարցը: «Ճիշտ եք ասում, որ շատ անհասկանալի բաներ կան, ժողովրդրի համար էլ է անհասկանաի, թե ինչպես մեծամասնության ձայները տրվեցին Րաֆֆի Հովհաննիսյանին, բայց հաղթեց Սերժ Սարգսյանը»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Պատասխանելով ԱԺ նախագահին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Դուք ասում եք՝ 800 հազար մարդկանց հարգենք, իհարկե հարգենք, բայց ուզում ենք տեսնել, այդ մարդիկ կան, թե չկան: Ես Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը չեմ պաշտպանել, բայց նրա օգտին քվեարկած քաղաքացիները տեսանելի են, իսկ մենք ուզում ենք տեսնել Սերժ Սարգսյանի օգտին քվեարկածներին»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, որ 2008 թվականին էլ փորձեցին ցույց տալ Սերժ Սարգսյանի ընտրազանգվածին, բայց այդ մարդիկ լքեցին Սերժ Սարգսյանի հանարհավաքն ու եկան Ազատության հրապարակ: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իհարկե, հավաքվել են, որպեսզի քննարկեն այդ հարցերը: Նա նշեց, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները ձևավորվել են անտրամաբանական շեղումների արդյունքում: Իսկ այն հարցի պատասխանը, թե ինչպես է հաղթել Րաֆֆի Հովհաննիսնանը, այն է, որ հանրապետության 10 մարզերից 7-ում, Նիկոլ Փաշինյանի խոսքով, Սերժ Սարգսյանը պարտություն է կրել:
Հովիկ Աբրահամյանին շտապեց ուղղել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ այն առաջարկը, թե պետք է հավաքվել ու քննարկել ընտրական գործընթացները, չի նշանակում, որ քննարկելու են ընտրության արդյունքը: «Թող ոչ մեկ չմտածի, որ պատրաստվում ենք արդյունքները քննարկել: Ազատ ու արդար ընտրությունների արդյունքում Սերժ Սարգսյանը ընտրվել է Հայաստանի նախագահ: Իսկ ընտրողները տանն են, աշխատում են, որ հասնենք ապահով Հայաստան»,- ասաց Շարմազանովը:
Զարուհի Փոստանջյանն իր ելույթում նշեց, որ Սերժ Սարգսյանի 58 տոկոսն իրականում ոչ թե ունեն, այլ «խփել են»: «Դուք պայամանավորվել էիք խփել 90 կամ 80 տոկոսը, բայց խփեցիք 58: Ձեր կողմից հռչակված Սերժ Սարգսայնն այսօր գտնվում է մեկուսացման վայրում, նա հնարավորություն չունի դուրս գալ և շփվել քաղացիների հետ»,- ասաց Փոստանջյանը: Նրա ելույթն ընդհատեցին, խոսափողն անջատեցին:
ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը խորհուրդ տվեց ընդդիմությանը՝ «ես գիտեմ մի բան՝ չարի վերջը գալու է, քիչ չարություն արեք»: Ի պատասխան՝ ընդդիմադիր պատգամավորները սկսեցին աղմկել: «Լռություն դահլիճում»,- նկատողություն արեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Պատգամավոր Մանվել Բադեյանը նշեց, որ այսօր ճգնաժամը մի խումբ մարդկանց ուղեղում է: Նա ընդդիմադիր պատգամավորներին կոչ արեց. «Աշխատանքից մեզ մի շեղեք, կարևոր գործի վրա ենք»:
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական մեծամասնությանը կոչ արեց խորհրդարանական բառապաշար օգտագործել: «Եթե կա ցանկություն արտախորհրդարանական բառապաշարի մրցություն անցկացնել, շատերը կպարտվեն»,- ասաց նա:
Հովիկն ու «ոհմակը» մոլեգնում են
14:31 - 25.Փետրվար.2013
Առաջարկում ենք նաև
28/04/22 13:20
Ոհմակը մեջքից հարձակվեց ինձ վրա, շատ խեղճ էին․ «Անտարես»–ի տնօրենն իրեն ծեծի ենթարկողների մասին
28/01/21 13:49
Կորչի՛ «թուրքական շների» ոհմակը Հայաստանում. Սեյրան Օհանյան
19/12/20 01:33
Նիկոլի դավաճանական ոհմակը ձեր ձեռքերով ամեն կերպ փորձում է պղծել մեր հերոսների շիրիմները. Արմեն Աշոտյան
01/05/20 14:38
Քաղաքում բուռն թափով մոլեգնում են ծառահատումները
11/12/19 18:02
Ինչպես է գայլերի ոհմակը հոշոտում շներին
23/02/17 23:13
Բրիտանական կղզիներում մոլեգնում է «Դորիս» փոթորիկը
30/09/15 11:46
Արևելյան Ասիայում հզոր թայֆուն է մոլեգնում
10/09/15 13:16
Լոռիում գայլերի ոհմակը 10 ոչխար է հոշոտել
11/07/15 11:53
Զանգվածային տարհանում Չինաստանում. մոլեգնում է հզոր թայֆունը
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան