Այսօր համացանցում տեղեկություն է հայտնվել այն մասին, ըստ որի՝ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին երկու օր առաջ նախաինսուլտային վիճակով աշխատավայրից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։
Asekose.am-ը կապ հաստատեց Արծրուն Հովհաննիսյանի հետ՝ ճշտելու լուրի իսկությունը:
«Լուրը համապատասխանում է իրականությանը, բայց արդեն ամեն ինչ դեպի լավն է գնում»,- մեզ հետ զրույցում նշեց Արծրուն Հովհաննիսյանը: