Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ապօրինի հարստացումը քրեականացնող օրենքը: ՀՀ քրեական օրենսգրքում և քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցին կողմ քվեարկեց 96, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:
Նախագծով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել այն դեպքերի համար, երբ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող պաշտոնատար անձի մոտ տեղի է ունեցել գույքի ավելացում կամ պարտավորությունների նվազում, որոնք էական չափով գերազանցում են նրա օրինական եկամուտները և որը ողջամտորեն չի հիմնավորվում այդ եկամուտներով: Ապօրինի հարստացման հանցակազմի համար նախատեսված է 3-6 տարվա ազատազրկում, ինչպես նաև որոշ պաշտոններում նշանակվելու իրավունքից զրկում: Քրեական դատավարության օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով ապօրինի հարստ ացման դեպքերի վարույթ իրականացնող մարմինը կլինի ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը: