2016 թվականի հունվար-հոկտեմբերին ԵԱՏՄ անդամ երկրների արտահանումը կազմել է 245 մլրդ 56.2 մլն, իսկ ներկրումը՝ 162 մլրդ 362.9 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես տեղեկացնում է ԵԱՏՄ երկրների վիճակագրական տվյալների բազան, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումը նվազել է 22.2, իսկ ներկրումը՝ 4.1 տոկոս: ԵԱՏՄ անդամ երկրների արտադրանքի արտահանման ուղղությամբ միայն Հայաստանն է ապահովել աճ: Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներից դուրս կազմել է 1 մլրդ 141.3 մլն դոլար, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 13 տոկոսով, սակայն ներկրումը նվազել է 3.4 տոկոսով' կազմելով 1 մլրդ 739.5 մլն դրամ:
Բելառուսի արտահանումը նվազել է 23.7 տոկոսով' կազմելով 10 մլրդ 131.6 մլն, դոլար: Ներկրումը կազմել է 9 մլրդ 649.2 մլն դոլար՝ նվազելով 8.9 տոկոսով:
Ղազախստանի արտահանման ծավալները կազմել են 25 մլրդ 934.7 մլն դոլար: Արտահանման նվազումը կազմել է 25.5, իսկ ներկրմանը'23 տոկոս: Ներկրման ծավալը կազմել է 12 մլրդ 621.2 մլն դոլար:
Ղրղզստանը 2016 թվականի հունվար-հոկտեմբերին ԵԱՏՄ երկրներից դուրս իրականացրել է 838.4 մլն դոլարի արտահանում և 1 մլրդ 980.6 մլն դոլարի ներկրում: Արտահանման դեպքում անկումը եղել է 0.6 տոկոս, իսկ ներկրման դեպքում այն ավելացել է 18.3 տոկոս:
ՌԴ-ի արտահանման ծավալները կազմել են 207 մլրդ 10.2 մլն, իսկ ներկրումը' 136 մլրդ 372.4 մլն դոլար: Երկու դեպքում էլ արձանագրվել է անկում' համապատասխանաբար 21.8 և 1.7 տոկոս: