Մոսկվայի նախկին քաղաքագլուխ Յուրի Լուժկովը դեկտեմբերի 23-ին շտապ կարգով տեղափոխվել է Մոսկվայի կլինիկաներից մեկը. բժիշկները նրան առաջին օգնությունն են ցուցաբերել եւ այժմ պայքարում են նրա կյանքի համար: Այդ մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է ՌԴ մայրաքաղաքի բժշկական շրջանների մի աղբյուր:
«Յուրի Միխայլովիչն իրոք դեկտեմբերի 23-ին հոսպիտալացվել է Մոսկվայի կլինիկաներից մեկում: Նրան տեղավորել են վերակենդանացման բաժանմունքում»,-ասել է գործակալության զրուցակիցը: