ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Դոնալդ Թրամփին: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն:
Ինչպես հայտել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին Սուրբ Ծննդյան և Ամանորի կապակցությամբ:
«Պուտինը հույս է հայտնել, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները կկարգավորվեն»,- ընդգծեց Պեսկովը: