Ներկայացվել է Android օպերացիոն համակարգով Nokia-ի առաջին հեռախոսը։ Նախկին մոդելներն աշխատել են Symbian, Windows Phone և Linux համակարգերով։

 

Nokia 6-ը կթողարկվի 2017 թվականի առաջին կիսամյակում։ Հեռախոսը կվաճառվի միայն Չինաստանում։ Արժեքը 250 դոլար է։ Նոր հեռախոսը կունենա 64 գբ հիշողություն, 4 գբ օպերատիվ հիշողություն և 16 մեգապիքսելանոց տեսախցիկ։ Ինչպես նշում է Forbes-ը՝ Nokia 6-ը սովորական հեռախոս է միջին գնային հատվածից։