ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր հրաժեշտի ելույթում հորդորել է ամերիկացիներին պաշտպանել ժողովրդավարությունը, իսկ ելույթի ավարտին չի չկարողացել զսպել արցունքները, տեղեկացնում է BBC-ն:
Օբաման ԱՄՆ-ում ժողովրդավարության գլխավոր սպառնալիքների թվում նշել է ռասիզմն ու տնտեսական անհավասարությունը: Պաշտոնից հեռացող նախագահը նաեւ հիշեցրել է աշխարհակարգի համար, որը հիմնված է օրենքների ու մարդու իրավունքների պահպանման վրա, կրոնական մոլեռանդների եւ արտասահմանյան անձնիշխանությունների կողմից բխող սպառնալիքի մասին:


«Մրցակիցները, ինչպես, ասենք, Ռուսաստանը եւ Չինաստանը, չեն կարողանա հասնել նույնպիսի ազդեցության, եթե միայն մենք չթողնենք այն, ինչին հավատում ենք եւ չվերածվենք եւս մեկ այնպիսի մեծ երկրի, որը կռիվներ է սարքում փոքր հարեւանների հետ»,- ընդգծել է նա:


Օբաման հրաժեշտի ճառով ելույթ է ունեցել Չիկագոյի «Մաքքորմիկ-փլեյս» կենտրոնում: Նա հայտարարել է, որ ցանկանում է իր խոսքն ասել ոչ թե Սպիտակ տանը, այլ Չիկագոյում, «որտեղ ամեն ինչ սկսվեց». հենց այստեղ էր նա գտնվում, երբ լուր ստացավ 2008 թվականին նախագահական ընտրություններում իր առաջին հաղթանակի մասին: Նրա հետ մեկտեղ կենտրոն էին ժամանել առաջին տիկին Միշել Օբաման եւ փոխնախագահ Ջո Բայդենը՝ տիկնոջ հետ: Դահլիճում հավաքվել էր շուրջ 20 հազար մարդ:


Օբաման արցունքները չկարողացավ զսպել՝ ամբիոնից դիմելով Միշելին: «Վերջին 25 տարվա ընթըացքում դու ոչ միայն իմ կինն էիր ու իմ երեխաների մայրը, այլեւ իմ լավագույն ընկերը…Եվ ես հպարտանում եմ քեզանով: Ողջ երկիրն է հպարատանում քեզանով»:


Լուսանկարը' AP