Ինչ ուզում եք'ասեք, բայց 2017-ի խորհրդարնական ընտրությունների նկատմամբ գոյություն ունեցող հետաքրքրությունը մի տեսակ աննախադեպ ստացվեց. առաջիկա կարևորագույն այս իրադարձության հետ կապված հնչած կարծիքների, տեսակետների ու բազմաբովանդակ վերլուծությունների պակաս կարծես չի զգացվում:
Պետք է նկատել, որ այս ամենի հետ կապված հատկապես չափից դուրս մեծ է շարունակում մնալ հետաքրքրությունը Գագիկ Ծառուկյանի'ակտիվ քաղաքականություն վերադարձի նկատմամբ,ու սխալված չենք լինի, եթե ասենք,որ այս հարցը վերջին շրջանի քաղաքական դաշտի ամենամեծ աժիոտաժ առաջացրած թեման է. անխտիր բոլորին գեթ մեկ հարց է հետաքրքրում' ե՞րբ և ինչպե՞ս է կայանալու Ծառուկյանի վերադարձն ակտիվ ներքաղաքական կյանք:
Այս իմաստով,անկասկած, պետք է նկատել, որ իշխող սպասողական մթնոլորտն,իրոք, արդարացված պետք է համարել. քաղաքագիտական խորը գիտելիքների տեր լինել պետք չէ'հասկանալու ու գիտակցելու, որ Ծառուկյանի ակտիվացումը դաշտում տեկտոնական տեղաշարժերի առիթ է հանդիսանալու'ըստ էության' հարվածի տակ դնելով բոլոր նրանց քաղաքական նպատակներն ու վաղօրոք մշակված պլանները,որոնց համար քաղաքականությունն ընդամենը կյանքում շահավետորեն ինքնադրսևորվելու ասպարեզ է,ժողովրդի հաշվին կայանալու միջոց:
Իրականում, սակայն, Ծառուկյանի վերադարձով շահագրգիռ են քաղաքական դաշտի բոլոր ծանրակշիռ ֆիգուրները, որ շարունակ փորձում են համոզել նրան' քաղաքականապես ակտիվանալու ու նոր շունչ բերելու վաղուց լճացած այս դաշտ'քաջ գիտակցելով, որ երկրի ներքաղաքական կյանքը անհույս լճացումից ու մամռակալումից հնարավոր է լինելու փրկել բացառապես հասարակության կողմից ընկալելի ու ժողովրդի կողմից աներկբա սեր ու հարգանք վայելող գործչի'ակտիվ քաղաքականություն վերադարձով.սա,թերևս, հանրահայտ ճշմարտություն է:
Իսկ հարցին' կկայանա՞,արդյոք, Ծառուկյանի վերադարձն ակտիվ քաղաքականություն,թե՞ ոչ,կարող է պատասխանել, թերևս, բացառապես Ծառուկյանը: Մեկ բան,սակայն,հստակ է. նույնիսկ եթե Ծառուկյանը որոշի չակտիվանալ,հանգամանքն այդ որևիցե կերպ նրա քաղաքական կապիտալը չի աղքատացնելու, ավելին' է՛լ ավելի է մեծացնելու այն,քանի որ ի տարբերություն ներկայում շատուշատ խոշոր տրամաչափի խաղացողների,որոնց համար 2017-ի խորհրդարանական ընտրություններն իսկական կենացմահու պայքարի արժեք են ունենալու, Ծառուկյանն այդպիսի խնդիր չունի,քանզի չունի, այսպես ասած, ռեյտինգ ձեռք բերելու ու այն ամեն գնով պահպանելու պրոբլեմ. նրան ժողովուրդը վաղուց է ճանաչում,վաղուց է քաղել նրա գործունեության պտուղներն ու ամենևին էլ քաղաքականությունը չէ,որ պետք է այս գործչին հավելյալ ժողովդականություն հաղորդի' ի տարբերություն ասենք այլ խոշոր խաղացողների,որոնք անցողիկ շեմը չհաղթահարելու պարագայում,անկասկած, մատնվելու են քաղաքական փոշիացման:
Այս իմաստով պետք է նկատել,որ ժամանակը հենց Ծառուկյանի օգտին է աշխատում,քանի որ ժամ առ ժամ նրա ժողովրդականությունը միմիայն անշեղորեն բարձրանում է, վերելք ապրում, հետևաբար' ցանկության դեպքում ցանկացած պահի նա կարող է հանգամանքն այդ վճռորոշ գործոնի վերածել ու օգտագործել այն իրեն ձեռնտու կերպով. մի բան հարկավոր է հստակ գիտակցել'Ծառուկյանի պարագայում հայաստանյան ներաղաքական կյանքի ժանգոտած կարծրատիպերը չեն գործում…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ