Ազգային ժողովում այսօր լրագրողներից մեկը ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին հարցրեց, թե ինչպե՞ս կմեկնաբանի հասարակության շրջանում տարածված այն քարտը, որի մի երեսին Սամվել Ալեքսանյանի նկարն, իսկ մյուս երեսին գրված է. «Ոչ Երևան Սիթիին: Նրանք ավերում են մեր քաղաքը»: Ի պատասխան Սամվել Ալեքսանյանը լուռ նայեց, լրագրողի ձեռքից խլեց քարտը, դրեց գրպանն ու մտավ նիստերի դահլիճ: