Հունվարի 15-ին, ժամը 12.32-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Գլինկա փողոցի խաչմերուկում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի 46 հասցեի մոտակայքում մասամբ այրվել է «ՎԱԶ 2106» մակնիշի 35 OV 336 պ/հ ավտոմեքենայի (վարորդ՝ Յ. Ս.) շարժիչի հատվածը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.38-ին, մարվել՝ 12.41-ին: