Պորտուգալիա առաջնության 17-րդ տուրում Հայաստանի ազգային թիմի անդամ Գևորգ Ղազարյանը «Մարիտիմու»-ի կազմում դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
Պորտուգալական Պրեմիերայի 17-րդ տուրում «Մարիտիմու»-ն հյուրընկալել էր «Պասուշ դե Ֆերեյրա»-ին: Հանդիպումն ավարտվել է 3:1 հաշվով հօգուտ «Մարիտիմու»-ին: Գևորգ Ղազարյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակ: Հայ կիսապաշտպանը եղել է թիմի մեկնարկային կազմում և փոխարինվել է 90+3 րոպեին:
Այս տուրից հետո «Մարիտիմու»-ն 26 միավորով 6-րդ տեղում է: