shamshyan.com-ը գրում է.

 

Այսօր՝ հունվարի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

 

Ժամը 10։40-ի սահմաններում Վազ 2107 մակնիշի 10 QO 033 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված ГАЗ մակնիշի 80 DT 033 համարանիշի ավտոմեքենայի հետնամասին։

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

 

Դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադին վարորդը հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից։