Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Խաբարովսկում սպանել և այրել են հայ գործարարի 25-ամյա որդուն: Ըստ ռուսական լրատվականների՝ 25-ամյա Անդրեյն իր «Lexus» մակնիշի մեքենայով անհետացել էր հունվարի 10-ին: Հանցագործները երիտասարդին պահել են մի քանի օր և նրա ազատման համար որպես փոխհատուցում 20 մլն ռուբլի պահանջել: Ավելի ուշ՝ հանցագործները, վախենալով պատժից, խեղդել են նրան պարանով, ապա դիակը փաթաթել են պոլիէթիլենային պարկով և այրել երկաթգծի կայարանի մոտ:

 

Պարզվել է, որ առևանգումը կազմակերպել է Ռաֆիկ Ղամբարովն, ով Անդրեյի համադասարանցին է եղել և ազգությամբ ադրբեջանցի է: Նա մշտապես Անդրեյից գումար է վերցրել պարտքով: Այս անգամ էլ ադրբեջանցի համադասարանցին խաբեությամբ  իր մոտ է կանչել հայ գործարարի 25-ամյա որդուն և դաժանաբար սպանել նրան:  

 

ԼՈւՐԵՐ.com-ը փորձեց այս թեմայի շուրջ որոշակի մանրամասներ ճշտել ոստիկանությունից, որտեղից մեզ տեղեկացրեցին, որ տեղեկատվություն կարող են տրամադրել միայն մեր երկրի տարածքում կատարված դեպքերի վերաբերյալ:   

 

Աղավնի Սուքիասյան