ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Թումանյանի, Նոյեմբերյանի և Տավուշի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

 

Բերդի, Աբովյանի տարածաշրջանի Երևան – Գառնի, Արթիկ – Ալագյազ, Ոսկեպար-Նոյեմբերյան ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է:

 

Աբովյանի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է:

 

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: