Կատալոնյան «Բարսելոնան» մինչև հունվարի ավարտը նոր պայմանագիր կառաջարկի Լիոնել Մեսսիին:

Կատալոնյան թիմը պատրաստ է 29-ամյա արգենտինացու հետ մինչև կարիերայի ավարտը պայմանագիր կնել՝ դարձնելով նրան աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Այս մասին տեղեկացնում է sport-english.com-ը:

Ինքը' Մեսսին, կողմ է մնալ Կատալոնյայում: Հարձակվողի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է 2018թ-ին: