Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ենիսեյը» ստուգողական խաղում ուժերը չափել է Ղազախստանի «Օկժետպեսի» հետ:

Հանդիպումը ավարտվել է Կրասնոյարսկի թիմի հաղթանակով՝ 2:1 հաշվով:

Հանդիպմանը գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը:

Հաջորդ խաղը Սարկիսովի թիմը կանցկացնի հունվարի 27-ին, մրցակիցը կլինի Կարագանդայի «Շախտյորը»