Բելառուսի ներքին գործերի նախարարության աշխատակիցները հոգեմետ նյութերի վաճառքի մեջ կասկածվողներին ձերբակալելիս թմրասուրհանդակներից առգրավել են խոշոր խմբաքանակի թմրանյութեր եւ Իվան Շիշկինի նկարը, որը Ռուսաստանի թանգարանից հափշտակվել Էր 2013 թվականին:

Թմրասուրհանդակներին ձերբակալելիս կասկածյալներից մեկի՝ Ժդանովիչի ագրոավանի բնակիչի ավտոտնակում հայտնաբերվել եւ առգրավվել են 552 հաբ Էքստազի, գրեթե 250 գրամ կոկաին եւ ավելի քան 300 գրամ հաշիշ: Օպերատիվ աշխատողներն ավտոմեքենայում հայտնաբերել են նկար՝ «Ի. Շիշկին: 1897 թ.» մակագրությամբ:

Նախնական տեղեկատվությամբ՝ խոսքը վերաբերում Է Իվան Շիշկինի «Անտառ: Եղեւնիներ» նկարին, որը 2013 թականին հափշտակվել Է Վլադիմիրի մարզի Վյազնիկիի պատմագեղարվեստական թանգարանից:

Ինչպես հայտնել Է Բելառուսի ՆԳ նախարարությունը, մասնագետների գնահատումներով՝ «Անտառ: Եղեւնիներ» նկարի արժեքն աճուրդներում կարող Է հասնել 2 միլիոն դոլարի: