Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը վստահեցնում է, որ չի պատրաստվում լքել Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Սուրիկ Խաչատրյանը հերքեց լուրերը, թե պատրաստվում է լքել կուսակցությունը: Անդրադառնալով հարցին, թե խոսակցություններ կան, որ պատրաստվում է լքել կուսակցությունը, Սուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Ով նման բան է ասում, գլուխը պատով է տալիս: Բոլորը կարող են լքել, բայց ես՝ չէ»:
Հարցին, թե ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ-ն լքելու որոշում կայացրեց, Սուրիկ Խաչատրյանը խորհուրդ տվեց այդ հարցն ուղղել Աբրահամյանին:
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունվարի 25-ին հայտարարեց ՀՀԿ-ն լքելու մասին: Դրանից հետո մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀԿ-ն պատրաստվում են լքել նաև Սուրիկ Խաչատրյանը և Մհեր Սեդրակյանը: