ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը մեկնաբանել է, թե ինչու է իշխող Հանրապետական կուսակցությանն անդամակցելու որոշում կայացրել: ՀՀԿ խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Արմեն Ամիրյանն ասաց, որ իշխող կուսակցությանն անդամակցել է քաղաքական պատասխանատվություն կրելու համար: «Պետք է կրել նաև քաղաքական և թիմային պատասխանատվություն»,-ասաց նախարարը:
Հարցին, թե ինչո՞ւ այն ժամանակ չէր անդամակցում, երբ կուսակցությանն անդամակցելու դիմումներ ներկայացրեցին կառավարության իր գործընկերները, Ամիրյանն ասաց, որ մշակույթի խնդիրներն այնքան շատ էին, որ դրա մասին մտածելու ժամանակ չի ունեցել: