Իտալիայի ոստիկանությունը գործողություն է անցկացրել կալաբրիական մաֆիայի «նգրանգետա» առավել ազդեցիկ կլաններից մեկի դեմ: Ինչպես հայտնել է ANSA գործակալությունը, 33 մարդ է ձերբակալվել մաֆիական գործունեությանը, թմրանյութերի առեւտրին, փողերի լվացմանը, մահափորձերի եւ սպանությունների մասնակցելու մեղադրանքով:
Ինչպես հաջողվել է պարզել հետաքննության ընթացքում, Ռեջո-դի-Կալաբրիայից մաֆիական կլանի անդամներն ակտիվորեն գործել են Իտալիայի Լոմբարդիա հուսիսային մարզում, ինչպես նաեւ կապեր են պահպանել ԱՄՆ-ի հանցավոր շրջանների հետ: Մասնավորապես, անօրինական գործողությունների կենտրոններից մեկը եղել է Ջոյյա-Տաուրո (Կալաբրիա) նավահանգիստը: Կլանի պարագլուխներից մեկը Միլանում վերահսկում էր բանջարեղենի եւ մրգերի շուկան:
Ոստիկանությունը մաֆիոզներից բռնագրավել է 40 մլն եվրո գումարի ունեցվածք, ճշտում է գործակալությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: