Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցը տեղի է ունենալու հունվարի 28-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ բանակցություններին մասնակցելու է նաև ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը: Հեռախոսազրույցի վերաբերյալ մանրամասներ չեն ներկայացվել: