Ոստիկանության Սևանի բաժնի կողմից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի՝ դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու հատկանիշներով հետախուզվում է 22-ամյա Վահան Մելոյանը։

 

«Մելոյանի մասին որևէ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության Սևանի կամ մոտակա այլ բաժանմունք։ Զանգահարել՝ 010 59 06 07, 0261 2 20 02, 0261 2 20 21 կամ 1-02 հեռախոսահամարներով։ Տեղեկություններ տրամադրող անձի գաղտնիությունը ապահովվում է»,- ասված է Ոստիկանության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: