Վերջին շրջանում Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը գնալով նոսրանում են: Կուսակցությունը լքում են անգամ հնամենի կուսակցականները: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը հարցումներ իրականացրեց հասարակության շրջանում՝ պարզելու, թե ինչպե՞ս են վերաբերում ՀՀԿ արդեն նախկին անդամների կուսակցությունը լքելուն: Ինչպես նաև՝ նորմա՞լ են վերաբերում այն փաստին, երբ նախկին ՀՀԿ-ական վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց կուսակցությունը լքելու իր որոշման մասին, դրան հաջորդեցին նրա թիմակիցների հրաժարականները:

Նշենք, որ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Ռուբեն Թադևոսյանը նշել էր, որ 13 կուսակցական ՀՀԿ-ից դուրս գալու որոշում է կայացրել, այդ թվում՝ ՀՀԿ պատգամավոր Կարինե Պողոսյանը և նրա օգնականը, ովքեր նույնպես Աբրահամյանի թիմակիցներից էին:

Մոտենում են խորհրդարանական ընտրությունները, և քաղաքական դաշտ են գալիս նոր ուժեր, նոր սերնդի ներկայացուցիչներ, ովքեր առաջ են քաշում սերնդափոխության գաղափարը: Քաղաքացիներից հետաքրքրվեցին՝ կո՞ղմ են արդյոք սերնդափոխության գաղափարին և ի՞նչ հեռանկարներ ունեն նոր սերնդի ներկայացուցիչների հետ կապված:

 

Սոնա Հարությունյան
Նարեկ Ավանեսյան