Գերմանիայի սոցիալ դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Մարտին Շուլցը նախապատվությունների ցուցանիշով առաջատարն է դարձել երկրի կանցլերի պաշտոնի թեկնածուների շրջանում: Այդ մասին վկայում են հարցման արդյունքները, որը փետրվարի 2-ին անցկացվել է ARD գերմանական հեռուստաալիքի համար:
Այսպես, հարցվածների 50 տոկոսը հայտարարել է, որ կքվեարկեր Շուլցի օգտին:
Մինչդեռ հարցման մասնակիցները 34 տոկոսը կցանկանար այդ պաշտոնում վերստին տեսնել նրա գլխավոր մրցակցին՝ Անգելա Մերկելին: Այսպիսով, ինչպես նշում է ARD-ն, նրա վարկանիշն իջել է անցած շաբաթ անցկացված հարցման արդյունքների համեմատությամբ:
Բացի այդ, հարցվածների մեծամասնությունն աջակցում է ԳՍԴԿ-ին եւ գտնում է, որ հենց այդ կուսակցությունը պետք է մեծամասնության հասնի գերմանական կառավարությունում:
Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Բունդեսթագի ընտրությունները նշանակված են 2017 թվականի սեպտեմբերի 24-ին, ինչից հետո կձեւավորվի կառավարություն եւ կընտրվի Գերմանիա կանցլերը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: