Այսօր ԱԺ- հերթական նիստից առաջ միջանցքում իրար հանդիպեցին պատգամավոր Հեղինե Բիշարյանն ու Սամվել Ալեքսանյանն, ովքեր առաջադրվելու են Մալաթիա-Սեբաստիա համայնքի նույն ընտրատեղամասում:
«Պարոն Ալեքսանյան, երեկ էդ ի՞նչ հայտարարություն եք արել: Ես արդեն երեք անգամ Շենգավիթում առաջադրված թեկնածու եմ: Դու պիտի՞ ինձ ասես՝ առաջադրվեմ, թե՝ չէ, թե՞ դու ես ինձ խանգարելու»,- բարկացած հայտարարեց Բիշարյանը:
Սամվել Ալեքսանյանն, ըստ էության, ոչինչ չհակադարձեց, նա հերթական անգամ փորձեց մեղքը բարդել լրագրողների վրա և մտավ նիստերի դահլիճ: