ԼՈւՐԵՐ.com-ն այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ԱԺ ՀՀԿ խմբակցությունը դեմ քվեարկեց մի օրենքի, որով նախատեսվում էր արտոնություններ տալ Գյումրի քաղաքին: Մեզ հետ զրույցում Մկրտիչ Մինասյանը նշեց, որ ներկայացված նախագիծն իր մեջ թերություններ էր պարունակում եւ այն չէր կարող օրենք դառնալ այդ տեսքով, բացի այդ՝ իրենք դեմ են, որ հարկային արտոնություն տրվի միայն Գյումրի քաղաքին, քանի որ նման արտոնություն պետք է տալ ողջ աղետի գոտուն: Ուստի, հաշվի առնելով այս բացթողումները, ՀՀԿ խմբակցությունը որոշեց դեմ քվեարկել նախագծին:
Դիտարկմանը, որ վարչապետ Կարեն Կարապետյանի համար Գյումրի քաղաքի զարգացման ծրագիրը դարձել է օրակարգային հարց, արդյո՞ք նման նախագծի մերժումով ՀՀԿ-ի և վարչապետի տեսակետների միջև հակասություններ չեն առաջանում, Մկրտիչ Մինասյանը պատասխանեց. «Որևէ հակասություն չկա, մենք դեմ ենք քվեարկել, քանի որ ժամանակի առումով՝ անհնար է այդ նախագիծն ի կատար ածել»:
Հիշեցնենք, որ Գյումրի քաղաքին հարկային արտոնություններ տալու մասին նախագիծը երեկ ԱԺ-ում դրվեց քվեարկության, որը չանցավ նիստերի օրակարգ. ՀՀԿ խմբակցությունը դեմ քվեարկեց նախագծին:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.
Աղավնի Սուքիասյան
Նարեկ Ավանեսյան