Անսալով կառավարության հանձնարարականին՝ Հրանուշ Հակոբյանը լծվել է սփյուռքից ներդրումներ բերելուն: Նախարարն այսօր «Հայաստանում ներդրումներին՝ սփյուռքահայերի մասնակցությունը» թեմայով կլոր-սեղան քննարկմանն ասաց, որ 2017թ-ին կկատարվեն 600-700 միլիոնի ներդրումներ, որոնց մեջ մտնում են և´ սփյուռքի, և´ օտարերկրյա ներդրողները:

«Շատ սփյուռքահայերի հետ ենք քննարկում այս խնդիրը, և նրանք ունեն պատրաստակամություն գալ և ներդրումներ կատարել»,- ասաց նա:

Մնում է միայն խոստացածն իրականություն դառնա, և վերջապես մեր երկրի տնտեսությունը դրական միտում ապրի, հակառակ դեպքում՝ նման պաթետիկ ելույթներ հասարակությունը բազմիցս լսել է։

 

Սոնա Հարությունյան

Նարեկ Ավանեսյան