Charlie Hebdo ֆրանսիական երգիծական շաբաթահանդեսի գերմանական տարբերակը լույս է տեսել շապկին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նկարով, որը բռնել է Բունդեսթագի առաջիկա ընտրություններում իր մրցակցի՝ Եվրախորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցի կտրված գլուխը: Այս մասին գրել է Bild տաբլոիդը, որը հրապարակել է առաջնորդողի պատկերը:
Կողքին զետեղված է Der Spiegel հանդեսի շապիկի մանրանկարը, որտեղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ձեռքին բռնել է Ազատության արձանի գլուխը: «Spiegel-ի ընթերցողներն իրենց կորցրել են»,- հայտնում է գրառումը:
Սույն մեջբերումն, ինչպես պարզաբանում է Bild-ը, հարգանքի ժեստ է Համբուրգի գործընկերներին, որտեղ գտնվում է Der Spiegel-ի կենտրոնակայանը:
Թրամփի նկարով Spiegel-ի շապիկը հղում է անում ԱՄՆ-ի նախագահի հրամանագրին, որը խստացնում Է ներգաղթի քաղաքականությունը: Հունվարի 27-ին Թրամփն ստորագրել է հրամանագիր յոթ պետությունների՝ Իրանի, Իրաքի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի եւ Սուդանի քաղաքացիների մուտքը երկիր արգելելու մասին, որոնցում իսլամը գերիշխող կրոնն է: Բացի դրանից, նա 120 օրով դադարեցրել է Սիրիայից փախստականների ընդունումը: Փետրվարի 3-ին ֆեդերալ դատավոր Ջեյմս Ռոբարտը Սիեթլից (Վաշինգտոնի նահանգ) ժամանակավորապես արգելափակել է սույն հրամանագրի գործողությունը: Թրամփը, մեկնաբանե լով դատավորի վճիռը, այն համարել է ծիծաղելի եւ խոստացել, որ այն կչեղարկվի: