Քաղաքացի Սամվել Սահակյանը Կենտրոնական բանկին մեղադրում է իր անձնական կյանքին առնչվող տեղեկությունները երրորդ կողմին փոխանցելու մեջ։  Այս գործին ԼՈւՐԵՐ.com-ն իր հարապարակումներում արդեն անդրադարձել է (Կարդացեք՝ ԿԲ-ի «ռեկետի» հետքերով. տեսաձայնագրությունները մասնավոր անձանց տրամադրելու հարցով' զավեշտալի պատասխան են տվել): Քիչ առաջ Սամվել Սահակյանը ևս մեկ գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում, որտեղ գործի ընթացքի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել: Գրառումը՝ ստորև.

 

«Դատարանը վարույթ է ընդունել Ջավադյանի «գործարար համբավին» կպնելու համար դիմումը։ Քանի դեռ դատարանը չի բավարարել Ջավադյանի խայտառակ միջնորդությունը որ ինձ, ընկերներիս, լրատվամիջոցներին խոսալ Ջավադյանի արարքների մասին։

 

Խոսքի ազատության ինդեքսում մեր երկրի ետ նահանջը պայմանավորված է այս տիպի մարդկանց գործունեությունից։ Բնականաբար ես թարգմանած միջնորդությունը ուղարկելու եմ դեսպանատներ եւ ֆինանսական կառույցներ։

 

Պատրաստվում եմ ամբողջ ժամանակս նվիրել Ջավադյանի արարքներից այլ տուժածները գործերի մասին ինֆո ներկայացնել։

 

Իդեպ զարմանալիօրեն քննիչները չեն շտապում մեր գործով ընթացք տալուն։ Երեւում ընկերական մտերմիկ հարաբերությունները իր դերը խաղում են։ Եվրոպական դատարանում մանրամասն պատռելու եմ սրանց դեմքը»։