«Բարգավաճ Հայաստան» կուսակցության 9-րդ համագումարին, ի թիվս հարյուրավոր հյուրերի, մասնակցում էր նաև Գյումրի քաղաքի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանը:

 

Լրագրողների հետ զրույցում խոսելով ՀՀԿ-ից իր հեռացման մասին, նախկին քաղաքապետը նշեց, որ ՀՀԿ-ն է իրենից հեռացել, ոչ թե ինքը՝ ՀՀԿ-ից: Անդրադառնալով իր քաղաքական մրցակիցներին, նախկին քաղաքապետը նշեց, որ իրեն մրցակից համարում է բոլորին՝ այդ թվում՝ Մարտուն Գրիգորյանին, վերջինիս ցանկանալով Աստծո օրհնությունն ու խաղաղությունը:

 

Վերջում Վարդան Ղուկասյանը հորդորեց լրագրողներին՝ օբյեկտիվորեն գնահատել իրավիճակն ու տեղեկատվությունը ներկայացնել առանց կողմնապահության, չստել, քանի որ դա է Աստծո կամքը: 

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում.