ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 14-ին, ժամը 16:05-ին տեղեկություն է ստացել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Բարեկամություն կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ ժամը 12:15-ի սահմաններում Ջերմուկի ոստիկանության աշխատակիցները Բարեկամություն կամրջի տակ հայտնաբերել են 1994 թ. ծնված Ա. Ս.-ի դին, ով փետրվարի 13-ին տանից դուրս էր եկել և չէր վերադարձել:

Փրկարարները ձնագնացի օգնությամբ Ա. Ս.-ի դին մոտեցրել են «1-03» ծառայության ավտոմեքենային։