Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ջաջուռի բնակիչ 30-ամյա Արևհատ Բաղդասարյանը դիմել է ոստիկանության Ախուրյանի բաժին ու պատմել, որ առավոտյան ծննդաբերել է բակում գտնվող արտաքնոցում և նորածինն ընկել է հորը: Դեպքի վայր են ժամանել ձրկարարներ, քննիչներ, ու փորձագետներ:

Բաղդասարյանների արտաքնոցում մոտ 8 ամսական պտղի դի է հայտնաբերվել՝ փաթեթավորված պոլիէթիլենային տոպրակով: Նորածինը Բաղդասարյանների չորրորդ զավակն էր: Համայնքապետի խոսքով՝ ընտանիքն անհամբեր է սպասել երեխայի ծնունդին: Հարց է ծագում՝ ինչու էր երեխան տոպրակի մեջ: Հարցերի պատասխանը կտա դատաբժշկական փորձաքննությունը: