Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար Ադիլ ալ-Ջուբեյրը հայտարարել է, որ Իրանը պետք է փոխի իր վարքը, քանի որ այդ երկրի հետ «շատ դժվար է աշխատել»: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք չենք կարող անտեսել այն, ինչ նրանք անում են տարածաշրջանում, մեք չենք կարող անտեսել այն փաստը, որ նրանց սահմանադրությունը հեղափոխության արտահանման կոչ է անում: Ինչպե՞ս կարելի է գործ ունենալ ազգի հետ, որն ուզում է ոչնչացնել մեզ: Քանի դեռ Իրանը չի փոխի իր վարքն ու սկզբունքները, որոնց վրա հիմնված է իրանական պետությունը, այդպիսի երկրի հետ շատ դժվար կլինի աշխատել»,- ասել է ալ-Ջուբեյրը կիրակի Մյունխենի անվտանգության հարցերով կոնֆերանսի ժամանակ:
«Իրանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը չի գրոհել ո՛չ ԴԱԻՇ-ը, ո՛չ «Ալ-Քաիդան»: Հարց՝ ինչո՞ւ»,- հավելել է նա՝ նիստի մասնակիցներին կոչ անելով այդ հարցն իրենց տալ: