Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը փետրվարի 20-ին ընդունել է Բրյուսելի շրջանային խորհրդարանի անդամ Սերժ դը Պատուլին և Վալոնիայի շրջանային խորհրդարանի պատգամավոր Բենուա Դրեզին, ովքեր Արցախ են ժամանել միջազգային դիտորդական առաքելությամբ' մասնակցելու ԼՂՀ նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեին։

Ինչպես տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի և Բելգիայի միջև տարբեր մակարդակներում հարաբերությունների ընդլայնման հնարավորություններն ու հեռանկարները։

Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։