Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր իր կնոջը' Մեհրիբան Ալիևային երկրի առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Մեհրիբան Ալիևան Ադրբեջանի միլլի մեջլիսի անդամ է:

Իլհամ Ալիևն արդեն հասցրել է հրավիրել անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ ներկայացրել է տիկնոջը նոր պաշտոնում: