Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը Մոսկվայում մամուլի ասուլիս են հրավիրել: Ասուլիսից հետո նախարարները պատասխանելու են լրագրողների հարցերին:

 

Անհայտ զինվորի հուշարձանին՝ Անմար կրակի մոտ ծաղկեպսակի զետեղումով և Հայրենական մեծ պատերազմում զոհվածներին հարգանքի տուրք մատուցելով փետրվարի 22-ին մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունը Ռուսաստան: Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը կբացեն Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ցուցահանդեսը։

 

Երեկոյան նախարար Նաբանդյանը հանդիպում կունենա շուրջ չորս տասնյակ երկրների՝ համատեղության կարգով Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ։