Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արժանացել է «Հայկյան» հատուկ մրցանակի: Մխիթարյանը հատուկ մրցանակի է արժանացել հայկական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և հայկական սպորտը հանրահռչակելու համար:

 

Հենրիխ Մխիթարյանը տեսաուղերձով դիմեց միջոցառման մասնակիցներին: Շնորհակալություն հայտնելով մրցանակի համար՝ Մխիթարյանը դիմեց Հայաստանի նոր սերնդին՝ մաղթելով նպատակների իրագործում, ինչը հնարավոր է տաղանդի և աշխատասիրության շնորհիվ:

 

«Հայկյան» հատուկ մրցանակի է արժանացել նաև Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը՝ հայկական սպորտի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և նվիրումի համար: Իր խոսքում Արթուր Ալեքսանյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է հատուկ մրցանակի արժանանալը: Նա հավելեց, որ միշտ պատրաստ է բարձր պահել Հայաստանի պատիվը:

 

Արթուր Ալեքսանյանին մրցանակները հանձնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: