Իռլանդիայում մարմնավաճառների ծառայություններից օգտվելը դարձել է անօրիական:
Նշվում է, որ երկիրը հետևել է Կանադայի, Շվեդիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի օրինակին օրենքի ընդունման հարցում, որը կոչ է անում պատժել այն տղամարդկանց, ովքեր օգտվում են մարմնավաճառների ծառայություններից:
Օրենքի համաձայն, որը ուժի մեջ է մտել փետրվարի 22-ին, մարմնավաճառների ծառայությունների համար վճարումը սպառնում է 500 եվրո տուգանք առաջին խախտման դեպքում և 1000 եվրո` կրկնվելու դեպքում: Բացի այդ, կավատությամբ զբաղվելու համար սահմանված է մինչև հինգ տարի ազատազրկում: