Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն, անդրադառնալով իր կուսակից ընկերների՝ Մուրադ Մուրադյանի և Արայիկ Գրիգորյանի միջև լարված հարաբերություններին, ասաց. «Ձեզ ա թվում, որ ծեծկռտուք ա եղել, նման բան չկա, ես Մուրադից հարցրեցի, ասեց՝ նման բան չկա»:

 

Դիտարկմանը, որ սպասվող խորհրդարանական ընտրություններին թեժ պայքար է սպասվում, կրքերը գնալով թեժանում են, պատգամավորը պատասխանեց. «Լարված կարա լինի, բա պայքար ա էթում: Թեժ պայքար ա: Մրցակցությունը լավ բան ա: Շատ լավա, բա 150 հոգի մարդա դրել իրա թեկնածությունը»:

 

Սամվել Ալեքսանյանի համոզմամբ՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքում թեև ինքը մրցակիցներ ունի, բայց դա իրեն չի խանգարում, որ վստահ խոսի. «Մրցակից խի՞ չունեմ, ունեմ, ի՞նչ ա եղել, խի՞ պիտի վստահ չխոսամ: Ընտրությունը կլինի՝ կտենանք: Համ էլ 5 տարի ա՝ բարեգործություններ եմ անում, հարցրեք՝ տեսեք ինչեր եմ անում, թաղապետ ասեմ, համայնքի ղեկավար ասեմ, գնացեք իրենցից հարցրեք, թե ինչեր եմ անում, դրեք-նայեք, սաղ նկարած ա, ինչքան ընգեր ունեմ, սաղ էլ զանգում են, ո՞ր մեկին եմ ատկազ արել»: