Մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից անհրաժեշտություն կա ներգրավվելու նաև Սահմանադրական դատարան ուղարկվող դիմումների գործընթացին: Այս մասին փետրվարի 27-ին ասուլիսում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Բացի այդ, ՄԻԵԴ նախագահի հետ քննարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործերի քննությանը մարդու իրավունքների պաշտպանին, որպես երրորդ կողմ ներգրավվելը: ՄԻԵԴ նախագահը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի այս նախաձեռնությունը՝ նշելով, որ դա կլինի միջազգային լավագույն փորձ և ավելի կնպաստի ՄԻԵԴ գործունեության արդյունավետության բարձրացմանը»,- ասաց Թաթոյանը:

Ըստ նրա' ՄԻՊ-ը ներգրավված է լինելու նաև այն բոլոր աշխատանքներին, որոնք կապված են ՄԻԵԴ վճիռների հետ: