ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունն աշխատանքի է հրավիրում հենաշարժողական խնդիրներ ունեցող, բավարար տեսողությամբ, առողջական հակացուցումներ չունեցող, բարձրագույն կրթությամբ, մինչև 30 տարեկան, համակարգչային Microsoft Office ծրագրերին տիրապետող ՀՀ քաղաքացիներին' Ճանապարհային ոստիկանության վարչական մասում ավագ տեսուչի և տեսուչի (տեխնիկական սպասարկում իրականացնող) պաշտոններում աշխատելու համար:
Դիմումներն ընդունվում են առձեռն' Ճանապարհային ոստիկանության վարչական շենքում' կադրերի բաժնի կողմից (հասցե' ք. Երևան, Ծովակալ Իսակովի 9):
Սկզբնական ներկայացվող փաստաթղթերն են'
անձնագիր կամ նույնականացման քարտ,
դիպլոմ,
սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանք,
ինքնակենսագրություն (CV, ռեզյումե):
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է' 2017 թվականի մարտի 10-ը:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 (11) 546795 հեռախոսահամարով:
ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն