ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկել է նոր ֆինանսական տարվա համար ԱՄՆ-ի ֆեդերալ բյուջեի նախագծում 37 տոկոսով կրճատել Պետդեպարտամենտի եւ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կարիքների համար արվող հատկացումները: Այս մասին ասված է The Wall Street Journal (WSJ) թերթի հրապարակման մեջ:
Հրատարակության աղբյուրների տեղեկություններով՝ նոր վարչակազմը, մասնավորապես, կատարում է նախագահ Բարաք Օբամայի օրոք արտաքին քաղաքական գերատեսչության ծախսերի աճի վերլուծություն: Ընթացիկ տարում ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի եւ ՄԶԳ-ի միացյալ բյուջեն կազմում է շուրջ 50 միլիարդ դոլար:
Ավելի վաղ Սպիտակ տանը կից Վարչաբյուջետային վարչության ներկայացուցիչը ճեպազրույցում հայտարարել է, որ ֆեդերալ բյուջեի նախագծում ռազմական ծախսերը պլանավորվում է 54 միլիարդ դոլարով ավելացնել ոչ ռազմական հոդվածների, այդ թվում՝ արտասահմանյան օգնության կրճատման հաշվին:
ԱՄՆ-ում նոր ֆինանսական տարին սկսվում է հոկտեմբերի 1-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: