Բաքվում պաշտոնական հանդիպման արարողակարգի ավարտին այսօր կայացել է Իլհամ Ալիևի և Միխեիլ Սաակաշվիլիի առանձին հանդիպումը, հաղորդում է Грузия Online-ը:
Հանդիպման ժամանակ գոհունակություն է արտահայտվել երկրիների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ և վստահություն' ապագայում ևս երկու երկրների միջև կապերի զարգացման համար:
Հանդիպման ժամանակ կարծիքների փոխանակում է տեղի ունեցել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ:
Ինչպես նշվում էր ավելի վաղ, վրացական պատվիրակությունը' Վրաստանի նախագահի ղեկավարությամբ, Ադրբեջան էր մեկնել այսօր առավոտյան: Պատվիրակության կազմում Թբիլիսիի քաղաքապետն է և խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչները: