Պաղեստինի բնակչուհին, որը 69 երեխա է ծնել, մահացել է 40 տարեկան հասակում: Այդ մասին հայտնել է Al Arabiya թերթը:
Նշվում է, որ փետրվարի 26-ին կնոջ մահվան մասին տեղական ԶԼՄ-ներին պատմել է նրա ամուսինը: Մահվան հանգամանքները չեն նշվել: Հրատարակության տեղեկատվության համաձայն, մահացած պաղեստինցի կինն ամենաբեղուն կինն էր աշխարհում, սակայն նրա ռեկորդը պաշտոնապես չի հաստատվել:
Գիննեսի ռեկորդների գրքի համաձայն, պատմության մեջ ամենաբազմածին կինը ռուս գյուղացի Ֆյոդոր Վասիլեւի կինն է՝ Շույա քաղաքից (Իվանովոյի մարզ), որը 18-րդ դարում նույնպես 69 երեխա է ծնել: